Armenpress.am-ը գրում է․

Առնվազն 23 մարդ Է զոհվել 6,5 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով, որը սեպտեմբերի 26-ին տեղի Է ունեցել Ինդոնեզիայի Մալուկու նահանգի Ամբոն կղզու ափերի մոտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է France Presse գործակալությունը:

Նրա տվյալներով՝ տուժել Է 100 մարդ, շուրջ 15 հազար բնակիչ մնացել Է առանց կացարանի:

Ավելի վաղ AFP-ն հայտնել Էր 20 զոհվածի մասին: Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Էր 356 հազար բնակչությամբ համանուն Ամբոն քաղաքից 39 կիլոմետր հյուսիս-արեւելք ընկած շրջանում: Տարերքի օջախը 33 կիլոմետր խորության վրա Էր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել