1. Գազը թանկանում է։
2. Լույսը թանկանում է։
3. Լարսում կուտակումներ են։
4. Երկաթուղին կանգնելու է փակուղու առաջ։
5. ԱՄՆ որևէ բարձր մակարդակի հանդիպման բացակայություն։
6. ՌԴ Նախագահը հնարավորինս կրճատում է իր այցը Հայաստան։
7. Իրանի հետ հարաբերություններն անհասկանալի են։
8. Արցախի հարցում ավելացել է մեկ անհասկանալի կետ․ պարզվում է, որ Ադրբեջանի ժողովրդի համար լուծումը պետք է ընդունելի լինի։
9. Հայաստանի և Արցախի իշխանությունների հարաբերություններում նկատելի է լարում։
10. Վարկաբեկվել են գրեթե բոլոր գեներալները։
11. Արցախի ազատագրման հետ կապ ունեցող գրեթե բոլոր հերոսների վրա հարուցված են քրգործեր։
12. Ազգովի փորձում են գտնել նախագահ Քոչարյանի չորս միլիարդը։ Ինչքան ավելի խորն են նայում, այդքան ավելի է փոքրանում գումարը։ Այժմ արդեն հասել ենք մի քանի միլիոնի։ Որոշ ժամանակ անց կխոսենք հարյուրհազարների մասին։
13. Զոհված զինծառայողների ընտանիքների համար գումար չունենք, բայց ինքնաթիռ վարձելու համար ունենք։
14. Զոհված զինծառայողների ընտանիքների համար գումար չունենք, բայց ամառանոցների վերանորոգման համար ունենք։

Եվ այս ամենը քիչ էր, հարևանս էլ Մերսեդես առավ։))))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել