Aysor.am-ը գրում է․

Հայաստանի Հանրապետության նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

«Այդտեղ մեղադրանք չկա, մի հատ շարադրություն է, հորինված շարադրություն, շատ երկար շարադրություն՝ մարդու քառասուն տարվա վաստակը ջուրը գցելու նպատակով, որ մի րոպեով շոու անեն, հեռուստացույցով ցույց տան, փորձեն մարդուն վարկաբեկեն ու դրանով ավարտվելու է, ուրիշ ոչ մի բան», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ալիկ Սարգսյանը։

Նախկին ոստիկանապետն ընդգծեց՝ գործը չի կարող այն ընթացքը ստանալ, «ինչը որ իրենք երազում են»։

«Ես որևիցե բանի հետ կապ չունեմ, բնականաբար, ոչ մի կերպ մեղադրանքը չեմ ընդունում ու հույս չունենան, թե ես էն փափուկ պտուղն եմ, որ փորձեն իմ հետ խաղան», - ասաց նա։

Ալիկ Սարգսյանը նշեց, թե առայժմ լռում է ու սպասում։

«Տեսնեմ՝ վերջն ինչ է լինելու, էս գործի կյանքը, ընթացքը, վախճանը ինչ է լինելու։ Ես, իհարկե, գիտեմ, ուզում եմ հանրությունը տեսնի», - նշեց նա։

ՀՀ նախկին ոստիկանապետն ասաց, որ իրեն հրավիրել են ՀՔԾ, սակայն` ոչ հարցաքննության։

«Հրավիրել են, միանգամից ներգրավել են որպես մեղադրյալ քրեական գործի շրջանակներում, մի անգամ էլ կանչել են մի անհեթեթ բանի համար երկու տող բացատրություն են վերցրել», - ասաց Ալիկ Սարգսյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել