Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում Ադրբեջանի բնակիչը պատմում է երկրի խանութներում հայկական արտադրության ծխախոտի հայտնվելու մասին:

«Արտադրված է Հայաստանում»,- ասում է ադրբեջանցին հայկական AKHTAMAR ծխախոտի մասին և հավելում. «Այն վաճառվում է Ադրբեջանում։ Ես ծխախոտ չեմ ծխում, սա իմ ծանոթներից մեկը ցույց տվեց, և ես կիսվելու համար նրանից վերցրի»: 

Տեսանյութի մեկնաբանություններում հայ օգտատերերը գրել են, որ տուփը դատարկ է, ինչը նշանակում է, որ բոլոր ծխախոտները ծխել են: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել