Նախկինում քրեական դատավարության նպատակն արդարադատությունն էր։ Ներկայումս այս հարցում տեղի է ունեցել հիրավի համաշխարհային նշանակության հեղափոխություն. քրեական դատավարության նպատակն այլևս արդարադատությունը չէ, այլ ատելության ու թշնամանքի վեհ իղձեր ունեցող հպարտ քաղաքացիներին հնչեղ անուններ, երբեմն՝ գունեղ պատկերներ մատակարարելն է։ Ընդ որում՝ մշակվել է հստակ դերաբաշխմամբ «արտադրական ցիկլ»՝ իրավապահ մարմնի անունից հաղորդագրություն - իշխող ուժին սպասարկող գործիչների կողմից արատավորող ստատուսներ սոցցանցերում - Պողոսների կարճատև երջանկացում։

Իսկ անմեղության կանխավարկածը, ապացուցողական իրավունքը, օրենքի որոշակիությունը, իրավական պետության մյուս հիմնաքարերը, թվում է, արդեն ավելորդ, «հակահեղափոխական» բեռ են, որոնցից հարկ է օր առաջ ձերբազատվել։

Բայց չէ՞ որ տնից դուրս վռնդված Իրավունքը սովորություն ունի վերադառնալու։ Դուռը փակեք՝ պատուհանից կմտնի, պատուհանը փակեք՝ երդիկից կմտնի։ Այսօր չվերադառա, վաղն է վերադառնալու։ Վաղը չվերադառնա, մյուս օրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել