«Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը, ի հրճվանս այն «ազատ և հպարտ» քաղաքացիների, ովքեր դեռ շարունակում են նրա հետ հույսեր կապել, հրապարակեց լուսանկար տեր և տիկին Թրամփների հետ և մակագրեց, որ լուսանկարվել են ԱՄՆ նախագահի և առաջին տիկնոջ հետ: Ինքնին այդ լուսանկարը ոչինչ չի նշանա­կում, սակայն այն մի տեսակ խորհրդանշորեն ամփոփում է հարկա­տուների վրա 400 հազար դոլար նստած ուղևորությունը:

Նիկոլի այդ լուսանկարի առնչությամբ հրճվանքից թռվռացողների պակաս չի եղել: Նույնիսկ որոշ ծալապա­կասներ հեքիաթ մոգոնեցին, իբր Թրամփը հատուկ խնդրել է Փաշինյաններին լուսանկարվել իրենց հետ, և հիմա Պուտինը նախանձից տրաքվում է: Բայց, ինչպես ասվում է հայտնի սովե­տական ֆիլմում, հիմնավոր կասկածներ առաջացան, որ «ցար նե նաստոյաշչի»:

Ֆեյսբուքի հայկական հատ­վածում ոմանք հաճույքով ծաղ­րեցին այն հանգամանքը, որ տեր և տիկին Թրամփների մատների դիրքը, ժպիտները, անգամ ԱՄՆ նախագահի փողկապի դիրքը մնացել են նույնը Ուկրաինայի, Թուրքիայի, Հայաստանի ու էլի այլ երկրների ղեկավարների հետ լուսանկարներում: Քաղա­քագետ Սուրեն Սարգսյանն էլ նրբանկատորեն գրառում կա­տարեց, որ Թրամփները 45 րոպե շարունակ հանուն այդ արարո­ղակարգի անշարժ, նույն դիրքով են մնացել:

Ռուս դիզայներները հաջողացրել են գնալ ավելի հեռուն, և լուսանկարների մշակ­ման ծրագրերի օգնությամբ համացանցում զետեղել են ֆոտոապացույցներ, որ այդ բոլոր լու­սանկարվողների պարագայում Թրամփները մազաչափ իսկ չեն տեղաշարժվել:

Մինչդեռ որոշ երկրների ղե­կավարներ այդ լուսանկարները սեփական ժողովուրդներին մա­տուցել են որպես ապացույց, թե տեսեք, թե ինչքան մտերիմ ենք աշխարհի թիվ մեկ գերտերու­թյան ղեկավարի հետ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել