Reddit Ruthless0903 կեղծանունով օգտատերը պատմել է, որ անսպասելի հաղորդագրություն է ստացել մահացած եղբոր հեռախոսահամարից։

Ըստ աղբյուրի՝ Ruthless0903-ը խոստովանել է, որ եղբոր մահից հետո՝ 2019-ի մարտից, ինքը պարբերաբար գրել է նրան՝ մտածելով, որ եղբայրը կարդում է իր հաղորդագրությունները: Սեպտեմբերին աղջիկը գրում է եղբորը, որ շատ է կարոտում նրան, ինչից հետո հանկարծ անսպասելի պատասխան է ստանում հետևյալ բովանդակությամբ. «Շատ ցավում եմ, որ դուք ինչ-որ մեկին կարոտում եք, բայց, ցավոք, սա սխալ համար է»:

Աղջիկը հասկացել է, որ եղբոր հեռախոսահամարն ուրիշի են տվել և նրան պատմել է իր պատմությունը: Պարզվել է, որ համարի նոր սեփականատերը ներկայումս նույնպես նման իրավիճակում է, նրա զարմուհին մահվան եզրին է: Նա աղջկան առաջարկել է գրել իրեն, երբ ցանկանա:

Ruthless0903-ը շնորհակալություն է հայտնել անծանոթին, ինչին ի պատասխան նա գրել է, որ պատրաստ է միշտ լսել նրան: «Երբեմն դա պարզապես օգնում է վերհիշել լավ ժամանակները»,- ասել է տղան: Աղջիկն էլ իր հերթին է առաջարկել կիսվել մտքերով, երբ ցանկանա:

Գրառման վերաբերյալ մեկնաբանության մեջ աղջիկը նշել է, որ իր եղբայրը՝ Մայքլ Մյուրեյը, հայտնի պոկեր խաղացող է եղել: Նա երկար ժամանակ տառապել է ընկճախտից և հերոինի կախվածությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել