«Ա­սել, որ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը բա­վա­կա­նին ման­րակր­կիտ կեր­պով էին պատ­րաստ­վում ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի՝ ԱՄՆ կա­տա­րե­լիք այ­ցին, թերևս ո­չինչ չա­սել է, քա­նի որ այս այ­ցի վրա բա­վա­կա­նին մեծ խա­ղադ­րույք էր ար­ված։

Ի վեր­ջո, ինչ-որ փու­լից սկ­սած՝ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը և ան­ձամբ Նի­կոլ Փա­շի­նյա­նը սկ­սե­ցին ի­րոք հաս­կա­նալ, որ ԱՄՆ-ի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­կար­դակն այն­քան է ի­ջեց­ված, որ ա­վե­լի ցածր չի կա­րող լի­նել։ Իշ­խա­նա­փո­խու­թյու­նից ան­մի­ջա­պես հե­տո, երբ հայ­տա­րար­վեց, որ ար­տա­քին քա­ղա­քա­կան կուր­սում, այս­պես ա­սած, ռևերս­ներ չեն լի­նե­լու, ի­հար­կե, մի կող­մից իշ­խա­նու­թյուն­նե­րի մոտ ակն­կա­լիք կար, որ ար­տա­քին քա­ղա­քա­կան հիմ­նա­կան գոր­ծըն­կեր­ներն ա­վե­լի լո­յալ կվե­րա­բեր­վեն թավ­շյա հե­ղա­փո­խու­թյուն կո­չե­ցյա­լին, բայց մյուս կող­մից Նի­կոլ Փա­շի­նյա­նը հույս ու­ներ, որ դրա­նով ժա­մա­նա­կի պա­շար կս­տեղ­ծի նոր իշ­խա­նու­թյան հա­մար, և գո­նե ո­րոշ ժա­մա­նակ ար­տա­քին քա­ղա­քա­կան մի­տում­ներն ու գոր­ծըն­թաց­նե­րը կշարժ­վեն այն նույն ո­գով և նույն մասշ­տաբ­նե­րով, ինչ հե­ղա­փո­խու­թյու­նից ան­մի­ջա­պես ա­ռաջ էր։

Սա­կայն ար­դեն շատ ա­րագ պարզ­վեց, որ հիմ­նա­կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դաշ­նա­կից­նե­րի և գոր­ծըն­կեր­նե­րի շր­ջա­նում չի գտն­վում տե­ղի ու­նե­ցա­ծի ուղ­ղա­կի շա­հա­ռու. թե՛ Ռու­սաս­տա­նը, թե՛ ԱՄՆ-ն և թե՛ միա­ցյալ Եվ­րո­պան բա­վա­կա­նին սառն են վե­րա­բեր­վում տե­ղի ու­նե­ցած իշ­խա­նա­փո­խու­թյա­նը։ Եվ «հայ­կա­կան թավ­շյա հե­ղա­փո­խու­թյուն» բրեն­դը վա­ճառե­լու բո­լոր փոր­ձե­րը մինչ օրս էլ ան­հա­ջո­ղու­թյան են մատն­վում։ Այս ա­ռու­մով, գու­ցե շա­տե­րի հա­մար անս­պա­սե­լի, ա­ռա­վե­լա­գույն ան­տար­բե­րու­թյուն ար­ձա­նագր­վեց Թրամ­փի վար­չախմ­բի կող­մից։

Ըստ էու­թյան, նոր իշ­խա­նու­թյուն­նե­րի օ­րոք հայ-ա­մե­րի­կյան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը գրե­թե զրո­յա­կան վի­ճա­կում հայ­տն­վե­ցին թե՛ քա­ղա­քա­կան, թե՛ տն­տե­սա­կան և ան­գամ ո­րոշ չա­փով հու­մա­նի­տար ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­ման ա­ռում­նե­րով։ Ըստ էու­թյան, բո­լոր փոր­ձե­րը՝ որևէ լուրջ կոն­տակտ ու­նե­նալ ա­մե­րի­կյան վար­չախմ­բի ա­ռանց­քա­յին դեմ­քե­րի հետ, ան­հա­ջո­ղու­թյամբ էին ա­վարտ­վում, իսկ «նոր Հա­յաս­տա­նի» ա­ռանց­քա­յին բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րի վո­յաժ­ներն ԱՄՆ ա­վարտ­վում էին լա­վա­գույն դեպ­քում ԱՄՆ վար­չախմ­բի բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րի տե­ղա­կալ­նե­րի օգ­նա­կան­նե­րի մա­կար­դա­կի շփում­նե­րով։ Ա­ռա­վե­լա­գույ­նը, ինչ հա­ջող­վեց այս ա­միս­նե­րի ըն­թաց­քում, շփումն էր օ­րենս­դիր մար­մին­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի միջև, սա­կայն հաս­կա­նա­լի է, որ խոր­հր­դա­րա­նա­կան դի­վա­նա­գի­տու­թյու­նը և գոր­ծա­դի­րի հետ հան­դի­պում­նե­րը այ­նու­հան­դերձ եր­կու տար­բեր հար­թու­թյուն­ներ են, և օ­րեն­սդ­րա­կան մա­կար­դակն ըն­դա­մե­նը փոխլ­րաց­նում է վար­չախմ­բե­րի միջև հաս­տատ­ված հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։

Այս հա­մա­տեքս­տում շատ զար­մա­նա­լի ու դի­պուկ էր ՀՀ արտ­գործ­նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նի խոս­քը, ըստ ո­րի՝ ԱՄՆ-ՀՀ բարձր մա­կար­դա­կի հան­դի­պում Փա­շի­նյա­նի և ա­մե­րի­կյան վար­չա­կազ­մի կամ ան­ձամբ նա­խա­գահ Թրամ­փի հետ կա­րող է տե­ղի ու­նե­նալ, ե­թե անհ­րա­ժեշ­տու­թյուն կամ օ­րա­կարգ լի­նի։ Քա­նի որ չկա քա­ղա­քա­կան և տն­տե­սա­կան օ­րա­կարգ, ա­պա որևէ հան­դի­պում կազ­մա­կեր­պե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն էլ չկա։

Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նի այս խոս­տո­վա­նու­թյու­նը լա­վա­գույնս է բնո­րո­շում հայ-ա­մե­րի­կյան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ներ­կա փու­լը։ Իս­կա­պես բա­վա­կա­նին հե­տաքր­քիր ի­րա­վի­ճակ է ստեղծ­վել. ԱՄՆ վար­չա­խում­բը թերևս նա­խա­գա­հի անվ­տան­գու­թյան հար­ցե­րով ար­դեն պաշ­տո­նա­թող խոր­հր­դա­կան Ջոն Բոլ­թո­նի շուր­թե­րով ա­միս­ներ ա­ռաջ, ըստ էու­թյան, ուղ­ղա­կիո­րեն ա­սել էր, թե ինչ ակն­կա­լիք­ներ ու­նի Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը Հա­յաս­տա­նից, և ինչ օ­րա­կարգ է ԱՄՆ-ն ա­ռա­ջար­կում Հա­յաս­տա­նին հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հա­մար։ Դա, ինչ­պես սո­վո­րա­բար լի­նում է գեր­տե­րու­թյուն­նե­րի պա­րա­գա­յում, ոչ միայն ա­ռա­ջարկ էր, այլև, ինչ­պես հե­տա­գա­յում նշ­մար­վեց, պայ­ման էր, թե որ դեպ­քում ԱՄՆ-ի հա­մար ՀՀ-ն կա­րող է առ­հա­սա­րակ հե­տաքր­քիր լի­նել՝ հաշ­վի առ­նե­լով նաև հա­յաս­տա­նյան նոր վար­չախմ­բի ԱՄՆ-ից ու­նե­ցած հիմ­նա­կան ակն­կա­լիք­նե­րը։ Իսկ դա, ինչ­պես հայտ­նի է, խո­շոր ներդ­րու­մնե­րի տես­լա­կանն է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել