33-ամյա Լեդի Գագային և 44-ամյա Բրեդլի Կուպերին կապում են ոչ միայն աշխատանքային և ընկերական հարաբերությունները: Ինչպես պարզվել է, արտիստներն իսկապես սիրավեպ են սկսել «Աստղ է ծնվել» ֆիլմի ստեղծման ժամանակ:

Ֆիլմի նկարահանումների ընթացքում ռեժիսորն ու դերասանուհին զգացմունքներ են ունեցել միմյանց հանդեպ: «Դրա մասին կասկած չկա. Լեդի Գագան մինչև ականջների ծայրը սիրահարվել է Բրեդլիին»,- պատմել են երգչուհու մոտ շրջապատի աղբյուրները:

Իրինա Շեյքի նախկին սիրելին փոխադարձաբար է պատասխանել երգչուհուն: Լեդի Գագայի ընկերները պնդում են, որ Կուպերը պատրաստվում էր նրան ամուսնության առաջարկ անել: Դերասանը նույնիսկ սկսել է ամուսնական մատանի փնտրել սիրելիի համար: Սակայն վերջին պահին Բրեդլին մտափոխվել է: «Նա հանկարծ հասկացավ, որ պարտավորություն է վերցնում ինչ-որ մեկի հանդեպ և վախեցավ»,- նշում են երգչուհու ծանոթները:

Լեդի Գագան շատ հիասթափված էր Կուպերի վերջնական որոշումից: «Նա ընկերներին ասել է, որ Բրեդլին կոտրել է իր սիրտը»,- ամերիկյան Life & Style ամսագիրը մեջբերում է ինսայդերին:

«Աստղ է ծնվել» ֆիլմի պրեմիերայից հետո լուրջ փոփոխություններ տեղի ունեցան գլխավոր դերակատարների անձնական կյանքում: Լեդի Գագան բաժանվեց ընկերոջից՝ Քրիստիանո Կարինոյից, իսկ Բրեդլի Կուպերը բաժանվեց Իրինա Շեյքից:

Լեդի Գագան իրեն լիովին «կոտրված» էր զգում իր հասցեին ուղղված մեղադրանքների պատճառով, քանի որ Կուպերի և Շեյքի բաժանության պատճառ էր դարձել:

Ամռանը երգչուհին նոր հարաբերություններ է սկսել. նա հանդիպում է ձայնային ինժեներ Դեն Հորթոնի հետ: Զույգին միասին տեսել են երաժշտական փառատոնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել