Դերասան Էշթոն Քաթչերն անդրադարձել է իր նախկին կնոջ՝ դերասանուհի Դեմի Մուրի հայտարարություններին, որոնք վերաբերում են զույգի սեռական կյանքին և դրա հետևանքներին։ Այս իրավիճակը նա բացատրել է Twitter-ում՝ մի քանի գրառում անելով։

«Իրականում այժմ ցանկանում էի խայթող գրառում անել, սակայն, նայելով որդուս, դստերս, կնոջս, ջնջեցի այն»,- գրել է Էշթոնը։

Քիչ անց Քաթչերը կրկին գրառում է արել, որում խոստացել է իրականությունը պատմել նրանց, ովքեր կխնդրեն դրա մասին, եթե նշված համարին հաղորդագրություն ուղարկեն։ Բնականաբար, դա Քաթչերի հեռախոսահամարը չէ, այլ նրա նախագծի՝ Community-ի, ինչով դերասանը բազմիցս կիսվել է երկրպագուների հետ։ Բոլոր զանգահարողներին սպասվում է ավտոմատ պատասխան, որում Քաթչերը խնդրում է թողնել հեռախոսահամարը, որպեսզի ինքն անձամբ զանգահարի։

Ավելի ուշ Քաթչերը կիսվել է հոդվածով, որում խոսվում էր ճշմարտության պատրանքի մասին․ մարդը հակված է հավատալու այն ինֆորմացիային, որը շատ անգամ լսում է։ «Հետաքննեք և սեփական հետևությունն արեք»,- կոչ է արել դերասանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել