Դուք այս ամենը ձեզ մոտ չեք նկատում, սակայն ձեր զրուցակիցներն ամեն ինչ տեսնում են և եզրակացություններ անում։

Անհանգիստ նստել

Ինչպես ասում է մարմնի լեզվի մասնագետ և «Միմիկայի և ժեստերի իշխանություն։ Ինչպես հաջողել աշխատանքում և կյանքում» գրքի հեղինակ Թոնյա Ռեյմանը, անհանգստությունը ցույց է տալիս ձեր հուզմունքը և անվստահությունը։ Դժվար թե սրանք լինեն այն որակները, որոնք դուք ցանկանում եք ցույց տալ ձեր զրուցակցին։

Մազերի հետ խաղալ

Անընդհատ մազերի հետ խաղալը ոչ միայն շեղում է, այլ նաև ժամանակի ընթացքում վնասում է ձեր մազերը։ Սթրեսից ազատվելու համար ավելի լավ է ձեռքերում գնդակ պտտել։

Խաչել ձեռքերը

Շատերն այս դիրքն են ընդունում, քանի որ չգիտեն՝ ուր դնել ձեռքերը։ Զրուցակցի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ դուք փորձում եք փակվել, իսկ դա կարող է անվստահություն առաջացնել։ Զրույցի ընթացքում աշխատեք ափերը տեսանելի պահել։ Երբ զրուցակիցը չի տեսնում ձեր ձեռքերը, նրան թվում է, որ դուք ինչ-որ բան եք թաքցնում։

Չարաշահել ժեստերը

Վարքաբանության խորհրդատու Վանեսսա վան Էդվարդսը նշում է, որ ժեստերն ուշադրություն գրավելու համար շատ արդյունավետ միջոցներ են։ Կարևորը խուսափել այնպիսի ժեստերից, որոնք կարող են շեղել։ Մատով ցույց մի տվեք և խուսափեք բեմադրված ժեստերից։

Մոռանալ ժպտալ

Ժպիտը ցուցադրում է ձեր վստահությունը և բաց լինելը։ Բացի այդ՝ այն զրուցակցին նույնպես ստիպում է ժպտալ։ Այն մարդիկ, ովքեր չեն ժպտում զրույցի ժամանակ, կարող են համարվել փակ և անվստահելի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել