Սպիտակ տունը սխալմամբ հրահանգներ է ուղարկել ԱՄՆ դեմոկրատական կուսակցության գրասենյակ, թե ինչպես պատասխանել Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև կայացած հեռախոսազրույցին: Այդ մասին հայտնում է բրիտանական The Guardian պարբերականը:

«Սպիտակ տունը պատահաբար ծառայողական փաստաթուղթ է ուղարկել Դեմոկրատների գրասենյակ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու սկանդալային հեռախոսազրույցի վերաբերյալ հրահանգներով: Սկանդալային սղագրության թողարկումից անմիջապես հետո, որը ցույց է տալիս, որ Թրամփը ճնշում է գործադրում Ուկրաինայի վրա՝ Ջո Բայդենի գործը քննելու համար, ԱՄՆ նախագահի աշխատակազմը կարծես պատահաբար դեմոկրատների գրասենյակ է ուղարկել իր թեզը, թե ինչպես կարելի է խոսել սկանդալի մասին»,- ասվում է հայտարարության մեջ:

Ուղարկվելուց որոշ ժամանակ անց ԱՄՆ նախագահի աշխատակազմը փորձել է հետ վերցնել նամակը, բայց արդեն շատ ուշ էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել