Մեկ տարի առաջ փորձեցինք Հայոց եկեղեցին և Վեհափառին օրենքով պաշտպանել ծնկի բերելու մոլուցքով տառապողներից: Այդ ժամանակ էր արդեն պարզ, որ մոլագարության հասնող հակաքրիստոնեական տարրերի առաջ կանաչ լույս են վառվում՝ փորձելու համար ավիրել ազգային արժեհամակարգի կարևորագույն հենասյուներից մեկը, փորձելու ավիրել այն, ինչը մեզ՝ որպես առանձին էթնոմշակութային միավորի, բերել, հասցրել է 21-րդ դար:

Այս նախաձեռնությունից մեկ տարի անց պետք է պարզվեր, որ Հայ առաքելական եկեղեցին պետական պաշտպանության կարիք չունի, բայց պացիենտի զավակներն ունեն, և երեկոյան զբոսնելիս նրանց հետ պետք է հարկատուից վճարվող պետական թիկնապահներ ուղեկցեն:

Ու թող ոչ մեկ չկասկածի՝ բարին ու ճշմարտությունը հաղթելու են, ազգայինը հաղթելու է, ինչպես Դ. Թրամփը կասեր՝ ապագան հայրենասերներինն է, ոչ թե գլոբալիստներինը: Իսկ այս օրենսդրական նախաձեռնությունը տապալողներն այդ խարանն իրենց վրայից չեն կարողանալու մաքրել, չի ստացվելու, որովհետև մարդիկ հիշողություն ունեն։ Հ. Մաթևոսյանի ասած՝ մարդն ու անասունն իրարից ջոկվում են հիշողությամբ:

No photo description available.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել