Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը համացանցում տեսանյութ է դիտել, որտեղ հանրապետության բնակիչը խոսում է ամուսնացող դստեր հետ, չնայած որ դա խստիվ արգելվում է տեղի սովորույթներով: Դրանից հետո Չեչնիայի բնակիչը ստիպված է եղել ներողություն խնդրել, հայտնում է Ura.ru-ն:

Ինչպես նշվում է, Կադիրովն այդ տեսանյութը տեղադրել է իր սոցիալական ցանցում և վրդովվել: Նա քննադատել է բնակչին տեղի սովորույթը խախտելու համար, ըստ որի՝ հայրը չպետք է ներկա լինի տոնակատարությանը: Չեչնիայի ղեկավարը հայտարարել է, որ թույլ չի տա անտեսել չեչենական ավանդույթները:

Որոշ ժամանակ անց համացանցում հայտնվել է ձայնագրություն, որում հարսնացուի հայրը հրապարակավ ներողություն է խնդրում իր արարքի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել