Սենթ-Էնդրյուս շոտլանդական բժշկության դպրոցի գիտնականները պարզել են, որ քիչ քանակությամբ շաքար, ճարպ կամ սպիտակուց պարունակող ըմպելիքները ջրից ավելի լավ են պահում հեղուկը մարդու օրգանիզմում, հայտնում է CNN-ը:

Մասնագետների կարծիքով օրգանիզմն ավելի արդյունավետ է հագեցնում և խոնավեցնում կաթը՝ պարունակելով թվարկված նյութերը:

Դրանք օգնում են դանդաղեցնել հեղուկի հոսքը ստամոքսից և պահպանել հիդրատացիան ավելի երկար ժամանակահատվածում:

Կաթի բաղադրության մեջ է մտնում նաև նատրիումը, որը նպաստում է ջրի պահպանմանը օրգանիզմում:

Միևնույն ժամանակ, երիկամներին և լյարդին նորմալ քանակությամբ ջուր է անհրաժեշտ օրգանիզմը տոքսիններից մաքրելու համար:

Բացի այդ՝ ջուրը պահպանում է մաշկի էլաստիկությունն ու առաձգականությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել