Չինաստանի Գուանչժոու քաղաքի նախկին քաղաքապետը 13.5 տոննա ոսկի է թաքցրել իր տան նկուղում: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Տեղի ոստիկանությունը 57-ամյա Չժան Ցիի տան խուզարկության ժամանակ գաղտնի նկուղ է հայտնաբերել, որը լցված է եղել ոսկու ձուլակտորներով: Չժան Ցին նախկինում եղել է Գուանչժոուի քաղաքապետը, ինչպես նաև Կոմունիստական կուսակցության քարտուղարը:

Բացի այդ՝ ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ նախկին պաշտոնյայի տանը նաև մոտ 268 միլիարդ յուան է հայտնաբերվել:

Չինաստանի կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի տվյալներով՝ Չժան Ցին նաև մի քանի հազար քառակուսի մետր տարածքով շքեղ անշարժ գույքի սեփականատեր է եղել: Թե ինչպես կարող էր տղամարդը երկար ժամանակ իրավապահներից թաքցնել գույքը՝ անհայտ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել