Hraparak.am-ը գրում է.

55-ամյա Բրեդ Փիթը առաջին անգամ հասարակության առաջ երեւացել է իր նոր սիրեցյալի հետ։ Նրա ընտրյալը 50-ամյա զարդերի դիզայներ Սաթ Հարի Հալսան է։ Նրանց սիրավեպի մասին խոսակցությունները սկսել էին շրջանառվել դեռ վաղուց, սակայն որեւէ կերպ չէին հաստատվել կամ հերքվել։

Վերջերս, սակայն Բրեդն ու Սաթը միասին դուրս են եկել հասարակություն, այդպիսով որոշելով այլեւս չթաքցնել իրենց հարաբերությունները։ Պապարացիները զույգին նկատել են Սիլվեր-Լեյքի կոնսերվատորիա այցելության ժամանակ։ Լրագրողները նկատել են, որ Շարլիզ Թերոնից ու Անջելինա Ջոլիից հետո Բրեդը սկսել է ուշադրություն դարձնել մարդկանց ներքին գեղեցկությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել