168.am-ը գրում է․

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե գեներալ Մանվել Գրիգորյանի վիճակն իրեն անհանգստացնում է: Նա մասնավորապես ասել էր.

«Ես մտահոգություն ունեմ՝ իմ զինակցի վիճակի հետ կապված։ Գեներալ Մանվել Գրիգորյանի այսօրվա կարգավիճակը շատ մտահոգիչ է անձամբ ինձ համար և բոլոր երկրապահների համար»:

Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը 168.am-ի հետ զրույցում Դ. Տոնոյանի հայտարարության առնչությամբ ասաց.

«Անձի առողջությունը, կարծում եմ, բոլորին անհանգստանալու տեղիք կարող է տալ: Ըստ էության, նորմալ եմ դիտում, որ բարձրաձայնվել է: Մենք սպասում ենք միջգերատեսչական հանձնաժողովի որոշմանը, սակայն յուրաքանչյուր դատական նիստին մենք բարձրաձայնում ենք, որ անձի նկատմամբ խոշտանգում է կիրառվում, քանի որ անօրինական կալանքի տակ է, և բոլոր այդ բարձրաձայնված նյութերն ուղարկում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Անձի նկատմամբ անօրինականությունը տևական չի կարող լինել: Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է, որ արդարադատություն պետք է տեղի ունենա ու բոլորի նկատմամբ հավասար պետք է լինի, և ընտրովի արդարադատությունը Հայաստանում պետք է տեղ չունենա»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել