168.am-ը գրում է․

Կրեմլը նշում է ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցի սղագրության հրապարակման փաստի անսովոր լինելը, բայց չի մեկնաբանում զրույցի բովանդակությունը: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Ես ոչինչ չեմ մեկնաբանելու այդ կապակցությամբ, դա բացառապես ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի ներքին գործն է, առավել եւս, եթե դա (հրապարակումը) տեղի է ունեցել փոխադարձ պայմանավորվածությամբ»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

«Բայց, ընդհանուր առմամբ, հարկ է ընդունել, որ, իհարկե, զրույցի ամբողջական ձայնագրության հրապարակումը՝ լինի դա հեռախոսազրույց կամ առերես զրույց, հազվադեպ է պատահում դիվանագիտական եւ միջպետական պրակտիկայում, համենայն դեպս մինչ այժմ հազվադեպ է հանդիպել»,- հավելել է Պեսկովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել