Ընթանում է կառավարության հերթական նիստը: Օրակարգում 45 հարց է, որից 31-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի:

Կառավարության օրակարգում է «Պետական սահմանի մասին» ՀՀ oրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հանձնման մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին, «ԷԼԷՅ ՍՈԼԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողին թույլտվություն տրամադրելու մասին, «ԳԼՈՐԻԱ» ԿԱՐԻ ՖԱԲՐԻԿԱ» ՍՊԸ-ին, «ՄՈԵՖՖ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին հարկային արտոնություն տալու մասին հարցերը:

Օրակարգում է նաև «Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին, «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին, «Որպես նվիրատվություն գույք ընդունելու մասին» և մի շարք այլ հարցեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել