Aysor.am-ը գրում է․

Քիչ հավանական է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործընթացը լուրջ հետևանքներ ունենա։ Սա նմանատիպ արդեն երրորդ գործընթացն է նրա դեմ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ նախագահ Թրամփի իմիպիչմենտի գործընթաց սկսելու վերաբերյալ հայտարարությանը։ 

«Այստեղ պատճառը նրա խոսակցությունն է եղել Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ։ Դա գաղտնի զրույց է եղել այնպես, ինչպես ցանկացած երկու երկրների ղեկավարների փակ խոսակցություն։ Տեղեկություններ են տարածվել, որ այս խոսակցության ընթացքում Դոնալդ Թրամփը ստիպել է, որպեսզի Ուկրաինայում նախաքննություն սկսվի այդ երկրում աշխատող և բնակվող ԱՄՆ մի քաղաքացու դեմ։ Վերջինս ԱՄՆ նախագահի հիմնական թեկանածու Ջո Բայդենի որդին է։ Այստեղից էլ հենց սկանդալը հասունացել է», - նշեց մեր զրուցակիցը։

Քաղաքագետը միաժամանակ ընդգծեց, որ Թրամփը պատրաստակամություն է հայտնել գաղտնազերծելու ուկրաինացի գործընկերոջ հետ խոսկացության մանրամասները։ Զելենսկին նույնպես դեմ չէ, որ իրենց զրույցը գաղտանզերծվի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել