Մի հարց եմ ուզում տալ մեր հայտնի տնտեսագետներին: Մի քանի օր առաջ վարչապետը, հանդիպելով զոհված զինծառայողների մայրերի հետ, ասաց հետևյալը. «Եթե այդ բոլոր մայրերին կառավարությունը տրամադրի օգնություն, ապա արդյունքում կունենանք ինֆլյացիա (սղաճ)»։

Մեկը կարո՞ղ է ինձ բացատրել, թե ինչպես։ Իմ բազմաթիվ տնտեսական վերապատրաստումների ընթացքում ստացած գիտելիքները չեն հերիքում սա մարսելու համար։

Երևի հենց այդ սղաճի վտանգից էլ ելնելով որոշվում է ավելի շատ փող ծախսել արտասահմանյան այցելությունների վրա, օրինակ՝ օդանավ վարձելով։)))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել