Անշուշտ, ինչից ուզում եք, կարող եք խոսել, դա ձեր իրավունք է, բայց Նիկոլ Փաշինյանին իշխանության բերած տարրերը բերան փակելու, առավել ևս` հայրենասիրության դասեր տալու ո՛չ լեգիտություն ունեն, ոչ էլ բարոյական իրավունք, որովհետև փակ և տաբու թեմաներ վաղուց արդեն գոյություն չունեն: Երբ Արցախի հերոս գեներալ Մանվել Գրիգորյանին գողացված տուշոնկայի մասին էժանագին ֆիլմով տարաք բանտում դանդաղ տանջամահ անելու, երբ Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահին կալանավորեցիք` քայլելով Սահմանադրության և օրենքների վրայով, այդժամ թուրքը տեսել, ուրախացել և ուրախությունից 7-րդ երկնքում է հայտնվել: Դժվար այլևս այլ բաներից ուրախանա, նորմալ դոզա եք ապահովել: Այնպես որ, հիշեք` փակ թեմաներ գոյություն չունեն, եղածը ձեր երեսին ասելու են, դուք էլ խելոք լսելու եք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10157639071083197&set=a.10150232811428197&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել