Operativ.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում գրառում է կատարել, որում ասվում է, որ դեմոկրատները ստիպված են ներողություն խնդրել՝ կապված իր եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հեռախոսազրույցի շուրջ սկանդալի հետ:

«Ներողություն կխնդրե՞ն արդյոք դեմոկրատները, երբ հրապարակվի իմ եւ Ուկրաինայի նախագահի զրույցի վերծանումը: Նրանք ստիպված են ներողություն խնդրել: Հիանալի զրույց էր, նրանք կզարմանան»,- գրել է նա:
Մոտ օրերս Սպիտակ տունը մտադիր է հրապարակել վերոնշյալ հեռախոսազրույցի վերծանումը: Մամուլում հայտնված հաղորդագրությունների համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը ճնշում է գործադրել Զելենսկիի վրա՝ փորձելով նրան համոզել հետաքննել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի եւ նրա որդու գործողություններն Ուկրաինայում: Այդ հաղորդագրություններից հետո դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում հետաքննություն են նախաձեռնել՝ կապված Թրամփին իմպիչմենթ հայտարարելու հնարավորւթյան հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել