Operativ.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ճապոնիայի հետ «նոր ֆենոմենալ առեւտրային համաձայնագրի առաջին փուլի» մասին։ Վաշինգտոնը եւ Ճապոնիան երկար բանակցություններ են վարում առեւտրային գործարքի մասին, հայտնում է AP-ը։

Թրամփի խոսքերով, Ճապոնիան մոտ 7 մլրդ դոլարի նոր շուկաներ կբացի ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի, այդ թվում՝ տավարի, խոզի մսի, հացահատիկի, պանրի, եգիպտացորենի, գինու եւ շատ այլ մթերքների համար։
ՄԱԿ ԳԱ-ի կուլիսներում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ համաձայնագրի կնքման արարողության ժամանակ Թրամփը հայտարարել է, որ գործարքի առաջին փուլը ներառում է 40 միլիարդ դոլարի առեւտուր։ Նա նշել է, որ կողմերը կշարունակեն բանակցությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել