35-ամյա արքայազն Հարրին, 38-ամյա Մեգան Մարքլի և քառամսյա որդու՝ Արչիի հետ, պաշտոնական այցով գտնվում է Հարավային Աֆրիկայում: Տեղի բնակիչների հետ զրույցում գահաժառանգը կիսվել է բացահայտումներով:

Սասեքսի դուքսերը այցելել են Քեյփթաունի առաջին և ամենահին Ավալ անվանումով մզկիթը: Այնտեղ նրանք զրուցել են տեղի համայնքի ուսանողների հետ: Նրանց թվում էր լագոսցի անգլիկական քրիստոնյա 18-ամյա Փիթերը: Քեյփթաունի համալսարանում քաղաքագիտություն և սոցիոլոգիա ուսումնասիրող երիտասարդը միապետներին հարցրել է, թե ինչպիսին են տեսնում իրենց ժառանգությունը: Ի պատասխան՝ նա անսպասելի բացահայտում է լսել արքայազնից:

«Հարրին ասաց, որ հաճախ արթնանում է և ցնցված է զգում, թե աշխարհում ինչքան խնդիրներ կան: Այս ամենի պատճառով նրա համար դժվար է լինում առավոտյան անկողնուց վեր կենալը»,- Փիթերի խոսքերը մեջբերում է Mirror-ը:

Մեգանն ու Հարրին հիացած էին, որ ուսանողներին մտահոգում են համաշխարհային խնդիրները: Դքսուհին, լսելով մեկ այլ երիտասարդի խոսքերը «տարբեր ժառանգություն ունեցող մարդկանց միջև կամուրջներ կառուցելու» անհրաժեշտության մասին, խոստովանել է, որ ամբողջ մարմնով փշաքաղվել է:

Ավելի վաղ զույգն այցելել էր Քեյփթաունի ամենաքրեական թաղամասերից մեկը: Մեգանը փորձել է վերականգնել իր հեղինակությունը պահպանողական բրիտանացիների աչքերում՝ երկու անգամ կրելով նույն զգեստը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել