Լաս Վեգասում ձերբակալել են ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսի խենթ երկրպագուին, որը սպառնացել է նրան բեղմնավորել, հաղորդել է TMZ պորտալը:

Երգչուհու թիկնապահները ոստիկանություն են կանչել, երբ նկատել են 42-ամյա Դեվիդ Ռամսիին այն վայրում, որտեղ պետք է ելույթ ունենար երգչուհին: Սայրուսի թիմը տղամարդուն ուշադրություն է դարձրել մի շարք թվիթերներից հետո, որոնք նա Twitter-ի իր էջում հրապարակել է մի քանի շաբաթվա ընթացքում:

Ռամսին Սայրուսին սեր է խոստովանել, խոստացել է հյուրանոցում համար ամրագրել և գրել է, որ անհամբեր սպասում է իրենց հանդիպմանը: Բացի այդ՝ նա հույս է հայտնել, որ նրանք երեկույթ կկազմակերպեն Մայքլ Ջեքսոնի, Թուփակի և «բոլոր նրանց հետ, ովքեր հեռացել են»: Սայրուսին բեղմնավորելու իր ցանկության մասին տղամարդը պատմել է արդեն ոստիկանության բաժնում:

Սեպտեմբերի 16-ին Մայլի Սայրուսը Instagram-ում կարճ տոպով և դեմքի ագրեսիվ արտահայտությամբ լուսանկարներ է տեղադրել:

Համացանցի օգտատերերը մեկնաբանություններում գրել են, որ նա հիվանդագին տեսք ունի: Ոմանք ենթադրել են, որ երգչուհին թմրանյութերի հետ կապված խնդիրներ ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել