Tert.am-ը գրում է․

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը նոր կոալիցիոն կառավարություն ձևավորելու մանդատ է հանձնել գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուին: Ինչպես հայտնում է Корреспондент-ը, այս մասին նախագահը հայտարարել է տեղի հեռուստատեսությամբ՝ ընտրությունների արդյունքում ամենաշատ ձայներ ստացած խոշորագույն խմբակցությունների առաջնորդներ Նեթանյահուի և Բենի Գանցի հետ հանդիպումից հետո:

«Տեղեկացնում եմ, որ վարչապետ Նեթանյահուն մանդատ է ստացել ինձնից, թեև նա 61 ձայն չունի, որն անհրաժեշտ է կոալիցիա կազմելու համար: Անհրաժեշտ ձայների քանակը չունի ո՛չ Գանցը, ո՛չ Նեթանյահուն: Նեթանյահուին աջակցել են Քնեսեթի պատգամավորներից 55-ը, Գանցին՝ 54-ը: Նեթանյահուի հնարավորություններն ավելի մեծ են»,- մեկնաբանել է իսրայելցի նախագահը:  

Այժմ Նեթանյահուն 28 օր ունի կոալիցիոն կառավարություն կազմելու շուրջ բանակցությունների համար: ԱՆհրաժեշտության դեպքում նրան հավելյալ 2 շաբաթ կտրամադրվի:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Իսրայելում երկրի պատմության մեջ առաջին անգամ տեղի են ունեցել կրկնակի խորհրդարանական ընտրություններ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել