Դեռևս հին ժամանակներից գիտնականները փորձում են հասկանալ, թե ինչ է մարդկային գիտակցությունը և որն է նրա գլխավոր առանձնահատկությունը։ Գոյություն ունեն մի շարք տեսություններ և միֆեր գիտակցության վերաբերյալ, որոնք հերքվել են ուղեղի ուսումնասիրությամբ զբաղվող Ալենովյան համալսարանի նախագահ և գլխավոր գիտնական Քրիստոֆեր Կոխի հոդվածում։

Միֆ 1․ Մարդու ուղեղը յուրահատուկ է և տարբերվում է կենդանիների ուղեղից

Ոչ, այդպես չէ։ 200 տարվա ուսումնասիրությունների ընթացքում գիտնականներին չի հաջողվել գտնել մարդու ուղեղի մի առանձնահատկություն, որը չկա կենդանիների մեծ մասի մոտ։

Նյարդակենսաբան Սյուզաննա Հերկուլանո-Հաուզելը պնդում է, որ մարդու ուղեղի առանձնահատկությունը պայմանավորված է մեծ քանակությամբ նեյրոնների առկայությանբ։ Նա նշում է, որ սա մեր կոգնիտիվ կարողությունների ամենապարզ բացատրությունն է։

Սակայն վերջերս իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ դելֆինների ուղեղում ավելի շատ նեյրոններ կան, քան մեզ մոտ։ Այս հետազոտությունը հերքում է Հերկուլանո-Հաուզելի տեսությունը։

Միֆ 2․ Գիտությունը երբեք չի հասկանա գիտակցությունը

Առաջատար հետազոտող Էդ Վիթենը նշել է, որ ավելի հեշտ է պատկերացնել մեծ պայթյունը, քան գիտակցությունը։ Սակայն Կոխը վստահ է, որ գիտակցությունը հասկանալու համար ոչ մի անհնարին բան չկա, գիտությանն ուղղակի ժամանակ է հարկավոր։

Միֆ 3․ Քունը մեր գաղտնի ցանկությունների մասին թաքնված հուշում է

Համաձայն ժամանակակից հետազոտությունների՝ քունը ոչ մի ցանկություն չի թաքցնում, այլ ուղղակի պարզաբանում է մեր ամենօրյա հոգսերը և իրադարձությունները։

Միֆ 4․ Գովազդը կարող է ազդել մեր ենթագիտակցության վրա

Ենթագիտակցական գովազդի մասին առաջին անգամ խոսել են 1957 թվականին, երբ մարկետոլոգ Ջեյմս Վայկերը Ֆորտ Լի քաղաքի կինոթատրոններում իրականացրեց մի հետազոտություն։ Հետազոտության ընթացքում նա մեկ վայրկյանի ընթացքում էկրանի վրա ցուցադրում է «Ըմպիր կոկա-կոլա» և «Կեր պոպկորն» գրությունները։ Հետազոտությունից հետո Վայկերին հայտարարեց, որ սա զգալիորեն մեծացրել է վաճառքները, սակայն հետագայում խոստովանեց, որ որոշ տվյալներ կեղծել է։

Այս դեպքից հետո ենթագիտակցական գովազդը սկսեցին ուսումնասիրել մի շարք հետազոտողներ։ Ներկայումս հաջողվել է պարզել, որ եթե այն որևէ ազդեցություն ունի, ապա դա անհետանում է 15 րոպե հետո։

Միֆ 5․ Մահվան նախաշեմին մարդիկ տեսիլքներ են ունենում, որն էլ անդրշիրիմյան կյանքի ապացույցն է

Կլինիկական մահ տարած մի շարք մարդիկ պատմում են թունելի վերջում երևացող լույսի և առեղծվածային արարածների մասին։ Իրականում այս տեսիլքները կրիտիկական պահին ուղեղի աշխատանքի արդյունք են։

Գիտնականները հերքում են այս երևույթի գերբնական լինելու փաստը։ Շատ տեսիլքներ հանգստացրել են հիվանդներին, ինչը նշանակում է, որ եթե դրանք ուսումնասիրվեն, ապա հնարավոր կլինի դրանց օգտագործումը թերապևտիկ նպատակներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել