ՌԴ պետդուման առաջարկել է արգելել օտարերկրյա քաղաքացիներին ԱՄՆ-ում բնակվելու և աշխատելու իրավունք տրամադրող գրին-քարտերի վիճակախաղը, հաղորդում է «Իզվեստիան»:

Նշվում է, որ նման որոշումը կարող է պատասխան լինել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու մեկնող Ռուսաստանի պատվիրակության մի մասին երկիր մուտք գործելու թույլտվություն չտալու որոշմանը:

Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Չեպան շեշտել է, որ Ռուսաստանը չպետք է անպատասխան թողնի ամերիկյան կողմից նման գործողությունները:

Հստակեցվում է, որ 2018-ին գրին-քարտերի ծրագրով ԱՄՆ է մեկնել ավելի քան 4.5 հազար ռուսաստանցի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ դեսպանատանը Ռուսաստանի պատվիրակության որոշ անդամներին վիզա չտրամադրելը մասնավոր դեպք են անվանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել