Ամերիկացի Քերսոն Քինգը ամերիկյան ֆուտբոլի ուսանողական հանդիպման ժամանակ խնդրել է իրեն գարեջրի փող փոխանցել և ավելի քան միլիոն դոլար է հավաքել, հաղորդում է Skynews-ը:

«Այովա Հոքայս» և «Այովա Սթեյթ Ցիքլոնս» թիմերի հանդիպման ժամանակ Քերսոն Քինգը պաստառ է բարձրացրել և խնդրել իր էլեկտրոնային դրամապանակին գումար փոխանցել գարեջրի համար: 24-ամյա ամերիկացին նշել է, որ ցանկացել է կատակել և նման արձագանք չի սպասել: Այն բանից հետո երբ գումարը գերազանցել է արդեն 600 դոլարը, նա որոշել է այն բարեգործության ուղղել:

Քինգը ողջ գումարը, բացի մեկ տուփ գարեջրի գումարից, փոխանցել է Այովայի համալսարանի մանկական հիվանդանոցին: Որպես երախտագիտության նշան՝ Bush Beer ընկերությունը նրան մեկ տարվա գարեջրի պահուստ է առաջարկել և նրա նկարով շշեր է թողարկել «Այովայի լեգենդ» մակագրությամբ:

Image result for Фанат попросил денег на банку пива и собрал миллион долларов

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել