Aysor.am-ը գրում է.

Թբիլիսին հանդես է գալիս Պրահայում Մոսկվայի հետ երկխոսությունը ՌԴ արտաքին գործերի փոխնախարարի և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի կանոնավոր հանդիպումների ձևաչափով շարունակելու օգտին:

«Մենք հանդես ենք գալիս երկխոսությունը շարունակելու օգտին: Այո, իհարկե, ես պաշտպանում եմ Պրահայի ձեւաչափը և հանդես եմ գալիս այն շարունակելու օգտին»,- սեպտեմբերի 25-ին ասել է Աբաշիձեն ТАСС-ի թղթակցին:

Ավելի վաղ ՌԴ պետքարտուղար, արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը, որն Աբաշիձեի հետ բանակցություններում ներկայացնում էր ռուսական կողմը, թողել է իր պաշտոնը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել