Բրիտանացի դերասան Քիթ Հարինգթոնը, որը հայտնի է կուլտային «Գահերի խաղը» սերիալում Ջոն Սնոուի դերակատարմամբ, խոստովանել է, որ չի դիտել նախագծի եզրափակիչ եթերաշրջանը, հայտնում է The Independent-ը:

Նա հայտարարել է, որ հատուկ չի դիտում սագայի վերջին եթերաշրջանը՝ երկրպագուների քննադատության պատճառով:

Հարինգթոնը հավելել է, որ եզրափակչի նկարահանումները դժվար էին, և դերասանները, որոնց արդեն հարազատ էին դարձել իրենց կերպարները, այն զգացողությունն ունեին, որ իրենք ամեն ինչ ճիշտ են անում:

Կուլտային «Գահերի խաղը» սերիալի եզրափակիչ եթերաշրջանը «Էմիի» է արժանացել որպես տարվա լավագույն դրամատիկական սերիալ: Սերիալի հաղթանակը հատկանշական է նրանով, որ երկրպագուները քննադատել են դրվագները պատմության հապճեպ ավարտի, հերոսների կասկածելի պահվածքի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել