Panorama.am-ը գրում է․

«Մարտի 1»-ի գործի քննությունը շատ ակտիվ իրականացվում է, իսկ յուրաքանչյուր դետալ, էլ չեմ ասում այսպիսի կարևոր իրադարձություն, իր առանցքային նշանակությունն է ունենալու որոշակի վարկածների ընտրության, և այդ վարկածներով որոշակի ուղղությամբ քննությունը խորացնելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է «Մարտի 1»-ի գործով վկա նախկին ստիկանապետ Հայկ Հարությունյանի մահն ազդեցություն ունենա «Մարտի 1»-ի բացահայտման վրա:

Հարցին՝ ժամանակին  ասել էիք, որ «Մարտի 1»-ի գործով շղթան բացահայտվել է, մինչդեռ Գեղամ Պետրոսյանն ազատ է արձակվել, գլխավոր դատախազն ասաց. «Շղթան բացահայտելու ուղղությամբ քայլեր են իրականացվում, ձեռք էին բերվել փաստական տվյալներ, ես ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ բավարար էին դատավարական այնպիսի որոշում կայացնելու համար, որպիսին կայացվեց: Բայց հետագա քննության ընթացքում ձեռք բերվեցին այնպիսի տվյալներ, որոնց պայմաններում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերը բացակայում էին: Հետապնդումը շարունակվում է, ստուգվում են այդ վարկածները: Մեծ ու բարդ աշխատանք է կատարում քննչական մարմինն այդ ուղղությամբ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել