Դեմոգրաֆիական խնդիրները սպառնում են ոչ միայն Հայաստանին, այլ նաև ամբողջ աշխարհին։ Այսպես՝ աշխարհում կան մի քանի վայրեր, որտեղ տղամարդու պակասն այնքան շատ է, որ կանայք անգամ հայտարարություններ են տալիս՝ գոնե մեկ տղամարդ իրենց համար գտնելու համար։ 

Մենք առաջարկում ենք ծանոթանալ 4 հայտնի վայրի, որտեղ տղամարդու պակաս կա։ 

1. Բուդապեշտ

Բուդապեշտում դեմոգրաֆիական անհավասար բաշխումն առաջացավ տարիների ընթացքում, երբ Բուդապեշտի տղամարդիկ սկսեցին լքել իրենց տները դրսում աշխատանք գտնելու ակնկալիքով։ Արդյունքում այստեղ կանանց թիվը շուրջ 5 տոկոսով գերազանցում է տղամարդկանց թվին, ու շատ կանայք պարզապես մնում են մենակ՝ չկարողանալով զուգընկեր գտնել։ 

2. Հյուսիսային Մարիանյան կղզիներ

Այստեղ հայտնվելը ոչ միայն դժվար է, այլ նաև չափազանց թանկ, սակայն գումարն արժե, որ ծախսվի այս տեսակ արկածի համար։ Այստեղ տղամարդկանց թիվն այնքան քիչ է, որ տղամարդ փնտրող կանայք անգամ մազերին ծաղիկներ են ամրացնում, որպեսզի հուշեն, որ տղամարդ են փնտրում։ Որքան շատ է ծաղիկների թիվը, այնքան մեծ է նրանց տղամարդ գտնելու ցանկությունը։ 

3. Բելու-Վալի

Բրազիլական Բելու-Վալի քաղաքում կանանց թիվն այնքան է գերազանցում տղամարդկանց թվին, որ այստեղ կարելի է գտնել թաղամասեր, որտեղ միայն կանայք են ապրում։ Տղամարդիկ հիմնականում տեղափոխվել են հյուսիս՝ ավելի լավ աշխատանք գտնելու նպատակով՝ թողնելով իրենց կանանց լրիվ միայնակ։ Վերջերս քաղաքի բնակչուհիները պահանջով դիմել էին քաղաքապետին, որպեսզի նա զբաղվեր քաղաքում տղամարդկանց բնակեցնելու խնդրով։ 

4. Տուարեգների գյուղերը

Աֆրիկյան տուարեգ կոչվող ցեղերի գյուղերում այսպիսի մի սովորություն կա․ որքան շատ սիրեկաններ են ունենում կանայք, այնքան նրանց համբավն ավելի բարձր է։ Այստեղ այդ սովորության պատճառով միշտ էլ կա տղամարդու պակաս։ Դա է պատճառը, որ գյուղերում հայտնված զբոսաշրջիկ տղամարդիկ երբեք չեն ձանձրանա կանանց ուշադրությունից, ավելին՝ նրանց մերժելը պատիվ չի բերի ցեղի ոչ մի կնոջ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել