Եթովպիայում, խորհրդավոր պայմաններում, զոհվել է վիճակախաղում միլիոնավոր կանադական դոլարներ շահած տղամարդը, հայտնում է CBC News-ը:

Մայքլ Գեբրուն ծնվել և մեծացել է Եթովպիայում: Հետագայում նա տեղափոխվել է Կանադա, ստացել Կանադայի քաղաքացիություն և աշխատանքի ընդունվել գործարանում: 2017-ին տղամարդը գործազուրկ է դարձել: Նա վիճակախաղի տոմս է գնել և իր համար անսպասելի 10.7 միլիոն կանադական դոլար է շահել:

Գեբրուն լրագրողներին խոստովանել է, որ ցանկանում է այցելել և տուն գնել Ջամայկայում: Բացի այդ, նա նախատեսում էր շահած գումարն օգտագործել ի շահ ուրիշների: «Ես միշտ ասում էի, որ եթե շահեմ վիճակախաղում, կօգնեմ կարիքավորներին»,- հայտարարել էր տղամարդը:

Նրա հարազատները պնդում են, որ Գեբրուն իր խոսքի տերն էր: Միլիոնատեր դառնալով նա հաճախէր այցելում Եթովպիա և փորձում էր նախկին հայրենակիցների կյանքը փոխել դեպի լավը:

Մոտ երկու շաբաթ առաջ տղամարդը կրկին ուղևորվել է Աֆրիկա, և մի քանի օր անց Կանադայում գտնվող Գեբրայի հարազատները իմացել են նրա մահվան մասին: Նրանք կասկածում են, որ Մայքլին սպանել են փողի պատճառով և հույս ունեն Եթովպիայում Կանադայի դեսպանատան օգնությամբ տեղի ունեցածի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել