Սեպտեմբերի 21-ին սարսափների հայր Սթիվեն Քինգը դարձավ 72 տարեկան: «Տարիքը պարզապես թիվ է»,- ասում է գրողի կերպարներից մեկը «Երջանկության երկիր» գրքում: Դիտելով, թե որքան շատ և արդյունավետորեն է նա աշխատում նոր գրքերի վրա, ինչպես է վայելում կյանքը իր բոլոր դրսևորումներով՝ լինի դա կիթառ նվագել, թե ընտանեկան զբոսանքներ, դժվար է այս մտքի հետ չհամաձայնել:

Ստեղծագործության և գրելու հմտության մասին

«Երեխաներ, հորինվածքը ստի մեջ թաքնված ճշմարտությունն է, իսկ հորինվածքի ճշմարտությունը միանգամայն պարզ է. մոգություն գոյություն ունի»:

«Այն» վեպից

«Մի գաղափարը վառում է հազարավոր մոմեր»:

«Այն» վեպից

«Երբ խոսքը անցյալի մասին է, մենք բոլորս գրող ենք»:

«Երջանկության երկիր» գրքից

«Սա ընթերցող մարդկանց անեծքն է: Մենք կարող ենք գայթակղվել լավ պատմությամբ ամենաանհարմար պահին»:

«11/22/63» գրքից

«Երբ ամեն ինչ չի ստացվում, հանձնվիր և գնա գրադարան»:

«11/22/63» գրքից

«Լավ վիպասանն իր հերոսներին չի տանում ինչ-որ ուղղությամբ, այլ հետևում է նրանց: Լավ վիպասանն իրադարձություններ չի ստեղծում, այլ նա նկատում է, թե ինչպես են դրանք պատահում, և հետո գրում է իր տեսածը»:

«Ով գտել է, վերցնում է իրեն» գրքից

«Լավ գրողի հիմնական կանոնը՝ շատ կարդալ, շատ գրել»:

«Ինչպես գրել գրքից» ինքնակենսագրականից

«Գիրքը պետք է նման լինի չբացահայտված հողերի: Անցեք այն առանց քարտեզի: Ուսումնասիրեք այն և կազմեք ձեր սեփական քարտեզը»:

«Սիրտը Ատլանդիտայում» ժողովածուից

«Գաղափարը մրսածության նման է. վաղ թե ուշ ինչ-որ մեկը կվարակվի»:

«Գմբեթի տակ» գրքից

«Մենք գրողներ ենք, ուստի երբեք չենք հարցնում միմյանց, թե որտեղից ենք գաղափարներ ստանում: Մենք գիտենք, որ չգիտենք»:

«Ինչպես գրել գրքից» ինքնակենսագրականից

«Ձեռքդ վերցրած յուրաքանչյուր գիրք տալիս է դաս, և շատ հաճախ վատ գիրքը կարող է ավելին սովորեցնել, քան լավը»:

«Ինչպես գրել գրքից» ինքնակենսագրականից

Դրական մտածողության մասին

«Եթե սկսում ես գործ, ապա արա դա մանրակրկտորեն կամ մի վերցրու ընդհանրապես»:

«Բժիշկ Քուն» գրքից

«Ցանկացած ժպիտ ավելի լավն է, քան դրա բացակայությունը»:

«Կատուն՝ դժոխքից» պատմվածքից

«Ոչ բոլոր նավերն են, որ նավարկում են խավարում՝ առանց տեսնելու լուսաբացը: Եթե կյանքը ինչ-որ բան է սովորեցնում, ապա սովորեցնում է, որ այդքան շատ ուրախ ավարտներ կան…»:

«Այն» վեպից

«Թող լինի այն, ինչ կլինի: Պարզապես հիշիր: Դու պետք է հետևես քո սրտի կանչին»:

«Տնային կենդանիների գերեզմանը» վեպից

«5-րոպեանոց ճակատամարտերը ծնում են դարերով ապրող լեգենդներ»:

«Մութ աշտարակը» վեպից

«Գուցե կան փերիներ, էլֆեր, բայց հիշիր, որ Աստված օգնում է նրանց, ովքեր իրենք իրենց են օգնում»:

«Միզերի» վեպից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել