Պարզ թեստ, որը կօգնի բացահայտել՝ ինչից եք վախենում սիրային հարաբերություններում: Պարզապես պատասխանեք, թե ինչ եք առաջինը տեսնում լուսանկարում:

Տղամարդու դեմք: Սիրային հարաբերություններում ամենից շատ վախենում եք անորոշությունից: Հեշտ է վախենալ ամենից, ինչ չգիտենք: Սերը՝ իր բոլոր անսպասելի դրսևորումներով, չափազանց շատ է վախեցնում ձեզ: Ձեզ համար չկա ավելի սարսափելի բան, քան անկեղծանալ այլ մարդու առաջ՝ չպատկերացնելով՝ արդյոք նա նույն կերպ կպատասխանի՞ ձեզ: Բայց հարկավոր է բախվել այդ վախի հետ, եթե ձեզ համար կարևոր է խորը կապը: Բոլորն էլ վախենում են անորոշությունից, բայց դրանից խուսափելու դեպքում կարող եք զրկվել այն ամենից, ինչ կարող է առաջարկել կյանքը:

Կին, ում ձեռքին գիրք կա: Վախենում եք ձեզ կորցնել մեկ ուրիշի մեջ: Պաշտում եք սիրահարվածության զգացումը, հարաբերությունների կառուցումը մարդու հետ, ով կարողացել է գրավել ձեզ: Բայց նաև վախենում եք այս ամենից, քանի որ սիրահարվում եք խորը, կորցնում գլուխը: Զգում եք, որ կորել եք հարաբերություններում, բայց չեք ցանկանում, որ դա տեղի ունենա:

Հաշվի առեք, որ դրանից վախենում են շատերը: Բայց  հասունանալու, նոր հարաբերություններ կառուցելու ճանապարհին սովորում ենք մեր սխալների վրա, զարգանում: Ժամանակի ընթացքում արժանապատվության զգացումն ավելի է զարգանում, և բավական դժվար է լինում կորցնել այն: Բացի այդ՝ նա, ով արժանի է ձեր սիրուն, կցանկանա տեսնել ձեր բնավորությունը և ոչ թե՝ ինչպես եք թաքնվում իր շողքի ետևում:

Սևազգեստ մարդ: Վախենում եք զուգընկերոջը ցույց տալ բնավորության մութ կողմերը: Բոլորը ձեզ համարում են սիրող, բարի, ուրախ մարդ: Այդպես էլ կա: Ամեն դեպքում, դրական կերպարի պահպանումը կարող է հյուծել ձեզ, ձեզ ժամանակ է հարկավոր՝ լարվածությունից ազատվելու համար, որպեսզի կարողանաք վերադառնալ նախկին կերպարին և շփվել մարդկանց հետ: Վախենում եք, որ չեք կարողանա թաքցնել բնավորության մութ կողմերը: Այո՛, դուք իրավացի եք: Առողջ հարաբերություններ կառուցելու դեպքում չեք կարող թաքցնել իրական բնավորությունը: Բայց զուգընկերը, ով սիրում է ձեզ, կընդունի ձեզ այնպիսին, ինչպիսին կաք՝ բոլոր թերություններով և առավելություններով:

Կին՝ հեռվում: Վախենում եք, որ երբեք չեք գտնի իրական սիրուն: Միայնությունը ձեզ համար նման է դանակի: Անհաջող հարաբերությունները ստիպել են հատավալ, որ թեև սեր իրականում գոյություն ունի, կարող եք և չհանդիպել նրան:

Եթե իսկապես ցանկանում եք սիրել և սիրված լինել, կգտնեք ձեր միակին: Փորձեք անկեղծ լինել, խուսափել սահմանափակումներից, որոնք ինքներդ եք սահմանում ձեզ համար, մի կորցրեք ինքնավստահությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել