Հոգնածություն որոշումներ կայացնելիս

Մտավոր լիցքերն անսպառ չեն։ Որոշումներ կայացնելու մեր կարողություններն աստիճանաբար վատթարանում են, քանի որ անընդհատ կրկնվում են։ Կարևոր որոշումները կայացրեք միայն այն ժամանակ, երբ ձեր էներգիան գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա։

Շեղող գործոններ

Այսօր ինֆորմացիայի հոսքը և կոմունիկացիաները կանգ չեն առնում․ մեր ուղեղը 5 անգամ ավելի շատ ինֆորմացիա է մշակում, քան 30 տարի առաջ։ Օրվա ընթացքում անպայման պետք է ժամանակ գտնել և անջատվել էլեկտրոնային փոստից, սոցիալական ցանցերից, լուրերից և նմանատիպ այլ բաներից։

Կարծիքների պակաս

Գործնական հանդիպումների ժամանակ քննարկումների 70%-ին մասնակցում են ընդամենը 3 հոգի։ Աշխատակիցների մեծ մասը գաղափարներ չեն հայտնում, քանի որ դրանք «չմշակված» են համարում։ Սրանից խուսափելու համար օրվա քննարկվող թեմաները 24 ժամ առաջ ուղարկեք քննարկման մասնակիցներին։ Այս դեպքում յուրաքանչյուրը կարող է մտածել, թե ինչ է ցանկանում ասել։

Առաջադրանքների բազմակիություն

Երբ մեր ուշադրությունը միաժամանակ կենտրոնացնում ենք 2 առաջադրանքների վրա, կորցնում ենք մեր արդյունավետության շուրջ 40%-ը։ Եթե դուք պետք է կարևոր որոշում կայացնեք, ապա ավելի լավ է օրվա ընթացքում ամեն առաջադրանքի համար առանձին ժամանակ հատկացրեք, որպեսզի կարողանաք ամբողջովին կենտրոնանալ մեկ առաջադրանքի վրա։

Զգացմունքներ

Ուշադրություն դարձրեք ձեր էմոցիոնալ վիճակի վրա և մի տրվեք մարդկանց պատասխանելու կամ հապճեպ որոշումներ կայացնելու գայթակղությանը։ Անջատեք համակարգիչը կամ հեռախոսը և հանգստացեք։ Աշխատեք առաջադրանքի կատարմանը վերադառնալ միայն այն ժամանակ, երբ արդեն էմոցիոնալ առումով  հանգիստ կլինեք։

Վերլուծական ճգնաժամ

Ժամանակակից աշխարհում հասանելի ինֆորմացիայի ծավալներն անսահմանափակ են։ Սակայն որքան շատ գործոններ ենք հաշվի առնում, այնքան ավելի երկար ենք որոշում կայացնում։ Փորձեք կենտրոնանալ միայն արդիական ինֆորմացիայի վրա, որոշումներ կայացնելու համար սահմանեք վերջնաժամկետներ և մի խախտեք դրանք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել