Միացյալ Նահանգներում իններորդ մահվան դեպքն է գրանցվել՝ էլեկտրոնային ծխախոտ ծխելու հետևանքով, հաղորդում է NBC-ն:

Ինչպես նշվում է, վեյփից իններորդ զոհը Կանզասից 50 տարեկան տղամարդ էր: Նահանգապետ Լորի Քելին հաղորդել է, որ սա վեյփի պատճառով շնչառական հիվանդության (թոքային հիվանդություն) առաջացման հետևանքով երկրորդ մահացու ելքն է:

Ավելի վաղ, յոթ մարդ հոսպիտալացվել էր հիվանդությունների ախտանշաններով, որոնք, հավանաբար, կապված էին էլեկտրոնային ծխախոտ ծխելու հետ: Նրանցից հինգը դուրս են գրվել, երկուսը դեռ բժշկական հսկողության տակ են:

Բժիշկները ենթադրում են, որ հիվանդությունը կապված է վեյփի յուղի հետ, որի մեջ վիտամին E է պարունակվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել