Armenpress.am-ը գրում է․

Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը կոչ Է արել վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ հրաժարական տալ Գերագույն դատարանի այն որոշման լույսով, որ նրա կողմից խորհրդարանի աշխատանքի կասեցումն անօրինական Է եղել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:


«Ես կոչ եմ անում անհապաղ վերականգնել խորհրդարանի աշխատանքը»,-ասել Է նա: Ջոնսոնի հրաժարականն են պահանջել նաեւ ընդդիմադիր այլ կուսակցությունների, այդ թվում՝ Շոտլանդիայի ազգային կուսակցության եւ «կանաչների» կուսակցության ներկայացուցիչները:


Իր հերթին Մեծ Բրիտանիայի Համայքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն հայտարարել Է Միացյալ Թագավորության խորհրդարանի աշխատանքն շտապ կարգով վերականգնելու անհրաժեշտության մասին: «Ես ողջունում եմ Գերագույն դատարանի որոշումն այն մասին, որ խորհրդարանի աշխատանքի կասեցումն անօրինական Է եղել: Համայնքների պալատը պետք Է հավաքվի առանց հապաղելու: Այդ նպատակով ես այժմ շտապ կարգով խորհրդակցում եմ կուսակցությունների ղեկավարների հետ»,-ասել Է նա:
Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանն անօրինական Է ճանաչել թագավորության խորհրդարանի աշխատանքը կասեցնելու վարչապետ Բորիս Ջոնսոնի որոշումը, ինչի մասին սեպտեմբերի 24-ին հայտարարել Է Գերագույն դատարանի նախագահ Բրենդա Հեյլը:
«Վարչապետի որոշումն անօրինական Էր, իրավաբանական ուժից զուրկ»,-ասել Է նա, հավելելով, որ դա Գերագույն դատարանի բոլոր 11 դատավորների միասնական դիրքորոշումն Է:
Այս ատյանի դատավճիռը, որը գանգատարկման ենթակա չԷ, դարձել Է Ջոնսոնի կառավարության լուրջ պարտությունը, որն այժմ ստիպված կլինի վերականգնել օրենսդիր մարմնի աշխատանքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել