Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանի հետ հարաբերությունները պարզելու համար միջնորդների կարիք չունի: Այս մասին նա խոսել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ հանդիպումից առաջ` լրագրողների հետ զրույցում: Փոխանցում է РИА Новости-ն:

«Մեզ միջնորդներ հարկավոր չեն: Իրանը ցանկանում է ինչ-որ բան անել և, կարծում եմ, մենք միջնորդի կարիք չունենք»,- ասել է Թրամփն ու հավելել, որ, միևնույն ժամանակ, հարգում է Եգիպտոսի իր գործընկերոջն ու հաստատել, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իրանի ղեկավարների հետ հանդիպում նախատեսված չէ և կրկին նշել է, թե «տեսնենք, ինչպես կստացվի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել