Շատ երիտասարդներ մինչ 30-ն այնքան էլ լուրջ չեն վերաբերվում իրենց կյանքին: Ահա, հենց 30-ից հետո է գալիս այն ժամանակը, երբ կարող ես ինքդ քեզ վրա աշխատել և դառնալ այնպիսին, ինչպիսին որ քեզ դուր ես գալիս. այս ընթացքում կարող ես զարգանալ ինչպես աշխատանքային, այնպես էլ անձնական ոլորտում:

Ահա 10 բան, որ պետք է անել 30-ից հետո։

1. Թողեք ծխելը

Եթե դուք ծխում եք, ուրեմն՝ լավ կլինի թողնեք այս վատ սովորությունը: Իհարկե, չեք կարող ետ բերել նախկին առողջությունը, բայց կարող եք էլ ավելի վնաս չպատճառել: Երբ մինչ 40-ը թողնում եք ծխելը, ուրեմն՝ կա կյանքը երկարացնելու հավանականություն:

2. Սովորեք քնել և արթնանալ նույն ժամին

Եթե մի քանի օր փորձեք պահպանել քնելու ռեժիմը, կարող է դրական փոփոխություներ առաջանալ օրգանիզմում:

3. Կարողացեք կանոնավոր կերպով ֆիզիկական աշխատանք կատարել

Ինչքան հնարավոր է, օրվա ընթացքում շատ շարժվեք: Կապ չունի՝ կլինի հեծանիվ քշել, քայլել, թե լողալ, կարևորը, որ շարժվեք:

4. Օրագիր պահեք

Գրեք ձեր կյանքի մասին: Ձեր կյանքի հիշողություններն ապագայում կարդալիս շատ կուրախացնեն ձեզ: Միգուցե դուք սիրում եք ամեն ինչ պահել ձեր մեջ, բայց այն, ինչ ձեզ անհանգստացնում է, գրելիս ավելորդ սթրեսը կանցնի:

5. Սկսեք փողերը խնայել

Ձեզ կթվա, որ ոսկե ժամանակները դեռ սարերի ետևում են, բայց որքան շուտ սկսեք փող ետ գցել, այնքան ավելի ապահովված կլինեք:

6. Սկսեք իրականացնել երազանքները

Երազանքներն իրականացնելու համար իսկական ժամանակն է: Եթե ցանկանում եք տուն գնել, ուրեմն՝ գնեք. մի՛ թողեք դրանք հետագայի համար: Ընտրեք մի երազանք ու սկսեք մտածել, թե ինչպես կարող եք իրականացնել:

7. Ուրախացեք այն ամենով, ինչ ունեք

Եթե դուք գոհ եք նրանից, ինչ ունեք, ուրեմն՝ բավականին երջանիկ եք: Սա ավելի շատ շնորհակալ լինելու հարց է. եթե բախտից գոհ եք, ուրեմն՝ բավականին երջանիկ եք:

8. Վերջ տվեք ուրիշին գոհացնել

Պետք է հստակ հաշվի առնել, թե ում վրա կարելի է ծախսել ժամանակը: Ընտրեք նրանց, ովքեր լավ ազդեցություն ունեն ձեզ վրա:

9. Մի՛ համեմատվեք ուրիշների հետ

Եթե ձեզ չի հաջողվում ապրել այնպես, ինչպես ընկերները կամ էլ բարեկամները, ուղղակի ապրեք ձեր կյանքով և դադարեք համեմատվելուց: Այդքան դաժան մի՛ վարվեք ձեզ հետ:

10. Սովորե՛ք ներել ինքներդ ձեզ կատարած սխալների համար

Ներեք ձեզ ամեն ինչի համար: Մենք բոլորս էլ գործում ենք սխալներ: Պետք չէ կենտրոնանալ այն ամենի վրա, ինչը այնպես չեք արել: Սովորեք սխալների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել