Ավստրիայից ամուսնական զույգն առցանց հագուստ է պատվիրել, իսկ ստացել է մի քանի կիլոգրամ թմրանյութ, հաղորդում է Kurier պարբերականը:

Ավստրիական Լինցի բնակիչները համացանցով երկու զգեստ են ընտրել և պատվիրել դրանք: Ծանրոցը նրանք պետք է ստանային Նիդեռլանդներից:

Երբ ամուսինները երկու ծանրոց են ստացել, առաջինը, որ նրանց զարմացրել է, դա դրանցից մեկի ծանրությունն էր:

Բացելով տուփը՝ կինը ենթադրել է, որ դրա մեջ դեկորատիվ քարեր են, բայց պարզվել է, որ դրանք 24.800 հատ էքստազի հաբեր են:

Հաղորդվում է, որ թմրանյութերը գնահատվում են մոտ կես միլիոն եվրո:

Ավստրիացիները որոշել են ծանրոցը վերադարձնել փոստային բաժանմունք, որի աշխատակիցներն արդեն զանգահարել են ոստիկանություն: Պարզվել է, որ «թմրանյութերի ծանրոցը» նախատեսված էր Շոտլանդիայի բնակչի համար: Նրան արդեն կալանավորել են տեղի իրավապահները: Ով է ուղարկել փաթեթը, դեռ անհայտ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել