Tert.am-ը գրում է․


Անկեղծ ասած՝ ես սկսում եմ չհասկանալ և չպատկերացնել, թե ովքեր են այն մարդիկ, ում ներկայացնում է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Ես սկսում եմ որևէ տարբերություն չզգալ «Իմ քայլը» դաշինքի և «Լուսավոր Հայաստանի» ընտրազանգվածների միջև: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստանի» հայտարարությանը, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու «Իմ քայլի» նախագծին: «Ես առհասարակ չեմ պատկերացնում, թե որն է «Լուսավոր Հայաստանի» ինքնուրույն ընտրազանգվածը, այն դեպքում, երբ նրանք ըստ էության շատ անթաքույց ստանձնել են «Իմ քայլը» խմբակցության հակասահմանադրական և հակաիրավական մոտեցումները սպասարկելու, նրանց նկատմամբ եղած վերահսկողական մեխանիզմները վերացնելու գործառույթ»,- նշեց Ռուբեն Մելիքյանը:

- ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց է սկսել: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, հայտարարություն էր տարածել, որ «Լուսավոր Հայաստանը» կողմ է քվեարկելու «Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԱԺ որոշման նախագծին: Նախ կներկայացնե՞ք, թե ինչպիսի ընթացակարգ է նախատեսված ՍԴ դատավարի լիազորությունների դադարեցման համար:

- Այս գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է պատգամավորների 80 ձայն: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ունի 17 ձայն, որի կարիքը «Իմ քայլը», մեծ հաշվով, չունի, որովհետև խմբակցությունն ունի 88 պատգամավոր, և միայն «Իմ քայլի» պատգամավորների թիվը բավարար է իրենց առջև դրված խնդիրը լուծելու համար: Մինչդեռ այս գործընթացը ԱԺ-ով չի ավարտվում, օրենսդիրն ընդամենը դիմում է Սահմանադրական դատարան, և բուն որոշումը պետք է կայացնի ՍԴ-ն՝ դատավորների ընդհանուր թվի 2/3-ով: Անկեղծ ասած՝ չեմ կարծում, որ որևէ մեկի մոտ կարող էր կասկած հարուցել «Իմ քայլը» դաշինքի հնարավորությունը՝ անցկացնելու իրենց որոշումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք 8 պատգամավոր ավելի ունեին, քան անհրաժեշտ 80-ն է: Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստանի» որոշմանը, ապա չեմ կարծում, որ դա կարող է քվեարկության տեսանկյունից որևէ բան փոխել: ԱԺ-ում քվեարկությունն ավելի քան կանխատեսելի է:

- Այդ դեպքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության հայտարարությունը, որ իրենք կողմ են քվեարկելու նախագծին, դա ի՞նչ նպատակ ուներ:

  • Չգիտեմ, ես քաղաքական գործիչ չեմ, և նմանաբնույթ լուրերը մեկ անգամ ևս մեծացնում են իմ հաստատակամությունը՝ համարելու քաղաքական գործընթացները ոչ առողջ գործունեություն, այն, որ ոչ թե արժեքների վրա հիմնված, այլ շատ ավելի ցածր երևույթների վրա հիմնված է, և կարծում եմ, որ սա դրա օրինակը կարող է համարվել: Ես չգիտեմ, «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները ծանոթ են, թե ծանոթ չեն այդ 92 էջանոց փաստաթղթին, ամեն դեպքում իրավունքն այդտեղ, կարծում եմ, բացակայում է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել