Այս արտահայտություններին ծանոթ են գրեթե բոլորը։ Նրանք շատ հաճախ են օգտագործվում տարբեր խոսակցությունների ընթացքում, սակայն ոչ ոք անգամ չի էլ կասկածում, որ ժամանակի ընթացքում դրանք իմաստափոխվել են։

Մենք որոշել ենք համեմատել դրանք սկզբնաղբյուրների հետ։

Մահացածների մասին կա՛մ լավը, կա՛մ ոչինչ

Եթե ավելի ստույգ, ապա հույն անտիկ բանաստեղծ և քաղաքական գործիչ Հիլոն Սպարտացին, ով ապրել է մ․թ․ա․ 6-րդ դարում, իրականում ասել է. «Մահացածների մասին կա՛մ լավը, կա՛մ ոչինչ՝ բացի ճշմարտությունից»։ Հենց այսպիսի մեջբերում է անում մ․թ․ա․ 3-րդ դարի պատմաբան Դիոգենեսը՝ իր «Փիլիսոփաների կյանքը, ուսմունքը և կարծիքները» աշխատության մեջ։

Դար ապրիր, դար սովորիր

Այս արտահայտությունը կարելի է լսել գրեթե բոլոր ուսուցիչներից, սակայն, միևնույն ժամանակ, շատ քչերը գիտեն, որ այն իրականում հնչել է այսպես. «Մեկ դար ապրիր, մեկ դար սովորիր, թե ինչպես է պետք ապրել», իսկ այս մտքի հեղինակը Լուցիուս Անեուս Սենեկան է։

Նպատակն արդարացնում է միջոցները

Այս արտահայտության հեղինակը ճիզվիտների միաբանության հիմնադիր Իգնատի դե Լոյոլան է։ Իրականում այն հնչում է այսպես. «Եթե նպատակը հոգու փրկությունն է, ապա նպատակն արդարացնում է միջոցները»։

Ճշմարտությունը գինու մեջ է

Պլինիյ Ավագի հայտնի արտահայտությունն է։ Սակայն իրականում այն ունի շարունակություն․ «Իսկ առողջությունը ջրի մեջ է»։ Բնօրինակը ասպիսինն է․  «In vino veritas, in aqua sanitas»։

Կյանքը կարճ է, արվեստը՝ հավերժ

Այսօր այս արտահայտությունը հավասարազոր է ոչ քիչ հայտնի «Ձեռագրերը չեն այրվում» արտահայտության հետ։ Սակայն Հիպոկրատի արտահայտությունն իրականում հնչում է այսպես. «Կյանքը կարճ է, արվեստի ուղին՝ երկար, հարմար պահը՝ շուտ անցողիկ, փորձը՝ խաբուսիկ, դատողությունը՝ բարդ»։ Այսպիսով՝ այս արտահայտությունը ոչ այլ ինչ է, քան բժշկության բարդությունների մասին մտորումներ, որի ուսումնասիրության համար ամբողջ կյանքը չի բավականացնի։ Բնօրինակի մեջ տեղ գտած հուներեն τέχνη բառը, բացի «արվեստ» իմաստից, ունի նաև «արհեստ» կամ «շնորհք» իմաստները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել