Tert.am-ը գրում է․

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հերքում է մամուլում տարածված այն հրապարակումները, թե խմբակցությունում իրեն ասել են՝ պետք է մանդատը վայր դնի։ Նա նաև հերքում է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մոտ է կանչել այդ խնդրով։

Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ, այո, հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եղել է։ «Այո, հանդիպել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկել ենք ամենատարբեր հարցեր, բայց պատգամավորական մանդատի մասին որևէ խոսակցություն չի եղել: Իսկ ինչ վերաբերում է խմբակցությանը, ապա ես միշտ իմ հարաբերությունները գործընկերների կամ ոչ գործընկերների հետ կառուցել եմ այնպես, որ ինձ հետ որևէ մեկը չի խոսել և չի էլ կարող խոսել «պիտի», «պետք է» ձեւակերպումներով: Հետևաբար չէր կարող նման պարտադրանք լինել խմբակցության կողմից իմ նկատմամբ հատկապես նոր Հայաստանում, որտեղ ժողովրդավարությունն ու բազմակարծությունը գերակա արժեքներ են»,- ասաց Թովմասյանը:

Հարցին՝ ինչ հարաբերություններ ունի վարչապետի, նաև խմբակցության անդամների հետ, արդյոք ինչ-որ խնդիրներ կան, նա նշեց, որ խմբակցության անդամների հետ ունի նորմալ հարաբերություններ և աշխատում են փոխադարձ հարգանքի մթնոլորտում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել