Tert.am-ը գրում է․

Շրջակա միջավայրի նախարարը, «Սևան» ազգային պարկի տնօրենը և Գեղարքունքի մարզպետն ինչո՞ւ են այդքան շահագրգռված, որ սիգի որսն օրինականացվի՝ պնդելով թե լճում ձկան արդյունագործական պաշարները շատ-շատ են՝ այն դեպքում, երբ մասնագետները հակառակ համոզմունքն ունեն:

Ի պատասխան «Սևան ազգային պարկի» տնօրեն Վահե Գուլանյանի հայտարարության, որ չնայած մասնագետների պաշտոնական թվերին, որ սիգի պաշարները քիչ են, իրականում լճում շա՜տ-շա՜տ ձուկ կա, ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանն ակնարկեց ոչ միայն պարկի տնօրենի սեփական բիզնես-շահերի, այլ նաև կառավարությունից նրանց աջակցության մասին:

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզպետը հայտարարել էր, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն արդյունագործական ձկնորսություն թույլ տալու կարգ է մշակել և սկզբնապես փորձելու են կիրառել պիլոտային ծրագիր՝ 150 տոննա ձկան համար:

«Սևանա լճում շա՜տ-շա՜տ ձուկ կա, ահավոր շատ և այո, մոտ ժամանակներում սպասում ենք սիգի արդյունագործական որսի թույլատրում»,- Tert.am-ի հետ զրույցում նշեց «Սևան ազգային պարկի» տնօրեն Վահե Գուլանյանը:

«Սիգի պաշարների 3-ից 4 տարվա հետազոտությունները ցույց են տվել մոտավորապես 10-15% ձկան պաշարի աճ, իսկ հաշվարկվել է 600-ից մինչև 800 տոննա որսի ենթակա պաշար, այսինքն՝ ապրանքային տեսք ունեցող ձկան մասին է խոսքը: Մենք այդ հետազոտությունների հետ ունենք բավական անհամաձայնություններ՝ ձկան պաշարները բավական քիչ են ցույց տրվում և դա ոչ միայն իմ կարծիքն է, այլ շատ ուրիշ մասնագետների, նույնիսկ ձկնորսների. պաշարները մի քանի անգամ ավելի շատ են, քան գնահատվում է մասնագետների կողմից»,-ասաց Գուլանյանը և հավելեց, թե միգուցե դա ուսումնասիրման մեթոդների սխալմունք է կամ կարիք կա նորագույն տեխնոլոգիաներով հետազոտելու, որպեսզի ավելի ճշգրիտ թվեր լինեն:

«Համենայնդեպս, նշված պաշարները գնահատում եմ որպես մոնիտորինագային թիվ, որը վկայում է ամեն տարի պաշարների ավելացման մասին, այսինքն՝ պոպոլյուցիան լավ վիճակում է, կարողանում է վերարտադրվել և ավելանալ»,-ասաց նա:

Նշենք, որ 2006 թ․-ից Սևանի սիգն այլևս չէր համարվում արդյունագործական նշանակության ձկնատեսակ, ուստի նախարարության որոշումով որսը մինչ օրսն արգելվել էր: 

Վահե Գուլանյանը նկատեց, որ 2006թ-ից ձկան որսն արգելված է, բայց այդ արգելքը շատ «հարաբերական հասկացություն» է, քանի որ այլ տեսակների որսի թույլտվություն եղել է, ինչն էլ ենթադրում է չնախատեսված որս նաև չթույլատրվող այլ տեսակների:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել