Մարդկության գրեթե կեսն օժտված է վերոհիշյալ օրգանով, այնպես որ, չէր խանգարի նրա մասին մի քիչ ավելին իմանալ։ 

  1. Գիտնականները հաշվել են կնոջ մեկ կրծքի միջին քաշը՝ մոտ 400 գրամ։
  2. Կնոջ յուրաքանչյուր ավել մեկ կիլոգրամը կրծքի քաշն ավելացնում է 20 գրամով և հակառակը։
  3. Կանանց 80%-ի մոտ կրծքերից մեկը (սովորաբար ձախը) մեծ է մյուսից։
  4. Ճապոնիայում փոքր կուրծքը համարվում էր կանացիության և գեղեցկության խորհրդանիշ։ Կրծքերի մեծությունը թաքցնելու համար ճապոնուհիները հաճախ իրենց կրծքերը փաթաթում էին որևէ կտորով։
  5. Համաձայն վիճակագրության տվյալների՝ կանանց 58%-ը կրում է սխալ չափսի կրծկալ, քանի որ նրանք կրծկալն ընտրում են աչքաչափով՝ չիմանալով իրենց իսկական չափսը։
  6. 18-րդ դարում, երբ դեկոլտեները բավականին խորն էին, կանայք իրենց պտուկները և արեոլը տարբեր ներկանյութերով ավելի էին ընդգծում։
  7. Աֆրիկայում և Հնդկաստանում բավականին տարածված են մեծ կրծքերը, քանի որ տեղի կրոններում լայն տարածում ունի մայրության պաշտամունքը։
  8. Ծննդաբերությունից առաջ կրծքի քաշը կարող է հասնել մինչև 700 գրամի։
  9. Երկուհազարականների սկզբին Չինաստանի Հունան նահանգում կար մի օրենք, որի համաձայն՝  կին պետական աշխատողները պետք է ունենային նույն չափսի կրծքեր։
  10. Ժամանակակից կնոջ կրծքի միջին ծավալը կազմում է 91,4 սմ։
  11. Ֆիզիոլոգիայի տեսանկյունից կաթնագեղձերը համարվում են ձևափոխված քրտնագեղձեր։
  12. Եվրոպացի կանանց կրծքերն ունեն կիսագնդի ձև, ասիացիներինը՝ կոնի, իսկ աֆրիկացիներինը՝ տանձի ձև։
  13. Ցրտի շնորհիվ կանացի կուրծքը ձգվում է և դառնում ավելի գրավիչ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել