Ռուսաստանի դեղագետները պատմել են, թե որ մթերքների ընդունումը դեղահաբերի համադրությամբ կարող է վտանգ ներկայացնել առողջության համար:

Օրինակ, նշվում է, որ ազնվամորու և հակաբիոտիկների համադրությունը կարող է արյունահոսության հանգեցնել:

Բացի այդ, բժիշկները հաղորդել են, որ գրեյփֆրուտի հյութի մեջ նյութեր կան, որոնք արգելափակում են օրգանիզմում որոշ դեղերի լուծմանը նպաստող ֆերմենտների աշխատանքը: Սրա արդյունքում օրգանիզմում թունավոր նյութեր են կուտակվում, որոնք կաթվածահար են անում որոշ օրգանների աշխատանքը:

Նշվում է նաև, որ կաթը նվազեցնում է հակաբիոտիկների բուժիչ հատկությունները: Նույնպիսի հատկություն ունեն նաև գազավորված ըմպելիքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել